Խրուշովայից մինչև Պուտինա. ի՞նչ են կրել ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջին տիկնայք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խրուշովայից մինչև Պուտինա. ի՞նչ են կրել ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջին տիկնայք

Երկրի առաջին տիկինը միշտ ուշադրության կենտրոնում գտնվող անձ է: մարդիկ ուզում են նրա մասին իմանալ ամեն ինչ, հատկապես՝ զգեստների ընտրության մասին, թե ինչ հագուստով է նա ներկայանում աշխարհին: Մինչև Նիկիտա Խրուշովի իշխանության գալը ԽՍՀՄ ղեկավարները պաշտոնապես չեն ներկայացրել իրենց տիկնանց: Սակայն հետո ամեն բան փոխվեց…

Նինա Խրուշովա

Խորհրդային Միությունում նրան չէին սիրում, համարում էին հասարակ գեղչուկ, անեկդոտներ հորինում նրա մասին: Շատերը ծիծաղում էին, երբ տեսնում էին այլ երկրների առաջին տիկնանց հետ: Նինա Պետրովնան չափազանց համեստ կին է եղել: Հրաշալի տիրապետել է լեհերեն և ֆրանսերեն լեզուներին: Վարժ խոսել է անգլերենով: Անգամ ինքը՝ Ռոքֆելլերը, շփվելով ԽՍՀՄ առաջին տիկնոջ հետ, այն էլ առանց թարգմանչի, բարձր է գնահատել նրա տնտեսագիտական գիտելիքները:

Վիկտորիա Բրեժնևա

Ոչ մի արտակարգ զգեստ տիկին Բրեժնևան երբեք չի կրել: Նա իր համերկրացիների պես համեստ է հագնվել: Զարդ չի կրել:Թեև չի փայլել գեղեցկությամբ, բայց Լեոնիդ Իլյիչը մեկ օր չի կարողացել ապրել առանց իր սիրելի Վիտյայի (այդպես է նրան կանչել ԽՍՀՄ ղեկավարը): Տ-ն Բրեժնևան երբեք չի խառնվել քաղաքական գործերի մեջ, միշտ զբաղվել է տան տնտեսությամբ, եղել է հրաշալի մայր և տատիկ:

Ռաիսա Գորբաչովա

Առաջինը, վերջինը, միակը, բոլոր այս բնութագրական բառերը կարելի է ասել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ՝ Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովայի մասին: Նրան հաջողվեց ապացուցել, ցույց տալ աշխարհին, որ խորհրդային կինը կարող է լինել թե՛ բանիմաց, թե՛ նրբաճաշակ, թե՛ մտավորական:

Ռաիսա Մաքսիմովնայի մտերիմ բարեկամներից են եղել Պիեր Կարդենը, Իվ Սեն-Լորանը: Այն ժամանակ դեռ երիտասարդ դիզայներ Վյաչեսլավ Զայցեվը մեծ ճանաչում ունեցավ Ռաիսա Մաքսիմովնայի շնորհիվ:

Նաինա Ելցինա

Համեստությունը Նաինա Ելցինայի բնավորության հիմնական դրսևորումն էր: Դա երևում էր անգամ նրա հագուստից: Ռուսաստանի առաջին տիկնոջ հագուստը միշտ եղել է գործնական: Թեև ոճի մակնիշ չի դարձել, սակայն երբեք իր հմայքով և կոկիկ հագուստով չի զիջել իր ժամանակի առաջին տիկնանց:

Լյուդմիլա Պուտինա

Միայն ծույլերը չեն քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ոճը: Լյուդմիլա Պուտինան, այժմ՝ Օչերետնայան, հաճախ է ապշեցրել զգեստների իր ընտրությամբ: Անհամատեղելի հագուստը, ոճը շատերին ստիպել են մտածել, որ տ-ն Պուտինան հատուկ է այդպես հագնվում:

Սվետլանա Մեդվեդևա

Սվետլանա Մեդվեդևան, ինչպես և նախորդ առաջին տիկինը, շատ են սիրել աշխարհին ներկայանալ ծաղկավոր ֆակտուրաներով, առանց հաշվի առնելու, որ նման տեքստուրաներով զգեստները շեշտում են ավելորդ կիլոգրամները: Սակայն պետք է նկատել, որ նրա զգեստներն անհամեմատ ավելի էլեգանտ են եղել: Այդ հարցում նրան շատ է օգնել Վալենտին Յուդաշկինը:

kulturologia.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը