Անցորդները տեսանկարել են, թե ինչպես է ոստիկանը նոկաուտի հասցրել իրեն կատաղեցրած կնոջը
Advertisement 1000 x 90

Անցորդները տեսանկարել են, թե ինչպես է ոստիկանը նոկաուտի հասցրել իրեն կատաղեցրած կնոջը

Իսպանիայում ոստիկանության սպան հարվածել է կնոջ դեմքին այնպիսի ուժով, որ նա տապալվել է գետնին: Ականատեսները տեսախցիկով նկարել են իրավակարգի պահապանի ցնցող վարքագիծը և տեղադրել տեսանյութը Ցանցում, որից հետո հասարակական վրդովմունքի ալիք է բարձրացել, հաղորդում է Mirror-ը:

Միջադեպը տեղի է Վալենսիայում առևտրի կենտրոնի մոտ: Կնոջը հարվածել են այն բանից հետո, երբ նա գոռացել է. «Ինձ ձեռք չտաս, թե չէ կխփեմ ձվերիդ»: Տուժածի վիճակի մասին չի խոսվում: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ արդեն հետաքննություն է սկսվել ոստիկանի կողմից լիազորություններն անցնելու փաստով: Տվյալ պահին պարզվում է նրա ինքնությունը:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ցանցում վրդովմունքի ալիք է բարձրացել, տեսանյութը ռեփոստ է արել 14 հազարից ավելի մարդ, այդ թվում է հայտնի իսպանացի դերասանուհի Լետիսիա Դոլերան:



Նման նյութեր