Կտավատի սերմերի յուղն ու ճիշտ սննդակարգը կարևոր են, քանի որ կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, որոնք անչափ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Սակայն ոչ բոլորին է խորհուրդ տրվում օգտագործել այս յուղը:
Յուղը պարունակում է մեծ քանակությամբ ալֆա-լինոլաթթուներ, որը օրգանիզմում վերածվում է այնպիսի թթուների, որոնք հանդիպում են ձկների մոտ:
Ապացուցված է, որ այս ճարպաթթուները դրական ազդեցություն ունեն մի քանի բորբոքային գործընթացների վրա, իսկ կտավատի սերմերը խորհուրդ է տրվում լավ մարսողության, ինչպես նաև՝ դաշտանային ցիկլի դադարի ժամանակ:
Այնուամենայնիվ, ինչպես և այլ հավելումների դեպքում, կտավատի յուղի դեպքում ևս կարևոր կանոն կա: Այն չի կարելի օգտագործել առանց բժշկի խորհրդակցության:
Կտավատի սերմերը կարող են դանդաղեցնել մի քանի դեղահաբերի յուրացումը, որոնք նշանակված են բժշկի կղմից:
finelivingadvice.com-ի փոխանցմամբ՝ շաքարախտով տառապող մարդկանց մոտ նույնպես հնարավոր է որոշակի շեղումներ նկատվեն օրգանիզմում: Նրանց համար ավելի լավ է օմեգա-3 ճարպաթթուներ ստանալ ձկներից:
Ինչպես նաև կարևոր է հիշել, որ ասպիրինի և օմեգա-3 ճարպաթթուների միախառնումը կարող է սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը