Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ
Advertisement 1000 x 90

Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ

Խնձորը դասվում է այն մրգերի ցանկին, որոնք պետք է ամեն օր ուտել: Խնձորը քաղցր է, թարմացնող և հյութեղ, բացի այդ, ունի հսկայական քանակությամբ սննդարար հատկանիշներ: Այն անհրաժեշտ բաղադրիչների իսկական  աղբյուր է: Խնձորը նվազեցնում է խոլեստերինը և հրաշալի է, եթե դիետա եք պահում:  naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու պետք է օրական մեկ խնձոր ուտեք:

Հագեցվածության զգացողություն է տալիս – Խնձորի շաքարն օրգանիզմ է մուտք գործում դանդաղ և պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ ի տարբերություն քաղցրավենիքների: Խնձորը պահպանում է հագեցվածության զգացողությունը և նրա կալորիականությունը ցածր է:

Նվազեցնում է խոլեստերինը – Խնձորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը՝ իր մեջ առկա պեկտինի և պոլիֆենոլի մեծ քանակության շնորհիվ: Բացի այդ, խնձորը նվազեցնում է արյունատար անոթներում ճարպերի կուտակման ռիսկը:

Խթանում է շնչուղիների աշխատանքը – Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մայրիկների երեխաների մոտ, որոնք հղիության ընթացքում խնձոր են կերել, ասթմայի առաջացման հավանականությունը ցածր է:

Խնձորն ազդում է ուղեղի վրա – Խնձորի բաղադրության մեջ մտնող որոշ բաղադրիչներ, որոնք մարդու օրգանիզմում առաջացնում են ացետիլխոլին, կարևոր դեր են կատարում նյարդային կայանների միջև ազդակների հաղորդման համար: Խնձորը դրական է ազդում հիշողության և կենտրոնացման լավացման վրա:

Պայքարում է քաղցկեղի դեմ – Իտալացիների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր նրանք, ովքեր օրական մեկ խնձոր են ուտում, նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը 42%-ով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը