Ո՞ր դեպքում սեքսը կարելի է անթերի և իդեալական համարել
Advertisement 1000 x 90

Ո՞ր դեպքում սեքսը կարելի է անթերի և իդեալական համարել

Առաջինը՝ առողջ ցանկությունն է: Երբ սեքսով ցանկանում ես էլի ու էլի զբաղվել, և այդ ողջ գործընթացը պարտադրանք չէ: Այդ դեպքում սեքսը կարելի է, իրոք, «իդեալական» անվանել:

Երկրոր՝ առանց ամաչելու սեռական ցանկությունների և երևակայությունների մասին միմյանց պատմելն է: Դա կօգնի ձեզ հասնել անմոռանալի հաճույքների:

Երրորդը՝ փորձարկումներն են: Սեքսը չի ձանձրացնում զուգընկերներին այն դեպքում, երբ անընդհատ նոր դիրքեր, նոր դերեր են փորձարկվում:

Չորրորդը՝ փոխադարձ ցանկությունն է: Իդեալական սեքսի կարևոր ցուցանիշներից մեկը փոխադարձ ցանկությունն է, իսկ եթե զուգընկերներից մեկը դրանով ստիպողաբար է զբաղվում, ապա նրանք պետք է բաժանվեն:

Հինգերորդը՝ օրգազմը չկեղծելն է: Իսկ կեղծելիս մարդիկ խաբում են ոչ միայն զուգընկերներին, այլև իրենք իրենց զրկում են հաճույք ստանալուց: Փորձեք բացատրել, թե ձեզ ինչն է դուր գալիս:

Վեցերորդը՝  եսասիրության բացակայությունն է, քանի որ հաճույք պատճառելը նույնքան հաճելի է, որքան ստանալը: Եթե դուք դրա հետ կապված խնդիրներ չունեք, ապա ձեզ մոտ ամեն ինչ անթերի է:

Յոթերորդը, երբ սեքսի ժամանակ խնդիրները կամ կենցաղային մանր հարցերի շուրջ մտքերը ձեզ չեն անհանգստացնում: