Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
Advertisement 1000 x 90

Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում: Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով.

«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

armsport.am