Կանադայի Օնտարիո նահանգում բնակվող հայերը G1 վարորդական իրավունք ստանալու համար քննական գրավոր թեստն այսուհետ կկարողանան լրացնել հայերենով: Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, այս միջոցառումը ձեռնարկվում է ճանապարհային երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու նպատալով: Այս հայտարարությամբ հանդես է եկել տեղ տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դական այլ պատգամավորների հետ միասին Տորոնտոյի հայկական կենտրոն կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով՝ հայերեն քննությունները կօգնեն նորեկներին հեշտությամբ լրացնել թեստերն ու սովորել երթևեկության կանոնները: G1 թեստերը հասանելի են DriveTest Centres-ի կայքում 20 լեզվով:
Օնտարիոյում հայ վարորդներն այսուհետ կկարողանան վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնել հայերենով. tert.am
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ