«Երբ տեսնում եմ` ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ». Արմուշի հուզիչ գրառումը մոր մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Երբ տեսնում եմ` ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ». Արմուշի հուզիչ գրառումը մոր մասին. life.tert.am

Դերասան Արմուշը, որը մոտ մեկուկես տարի առաջ տեղափոխվեց ԱՄՆ՝ ծնողներին մոտ լինելու համար, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել մոր տարեդարձի առթիվ։ 2017–ին հորը կորցրած դերասանը զգացմունքային ու հուզիչ շնորհավորանք է գրել մորը.

«Կյանքում, երբ երջանիկ եմ եղել,այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով, ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ ու խնդրել նրան, որ այնքան զարկի, մինչև ես նորից ծնվեմ, որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը, որը նորից կյանք կտա:

Այնքան եմ սիրում քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ, այնքան բանեմ ուզում ՄԱՄ, բայց հավատա, երբ նայում եմ քո ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել, այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ, ուզում եմ ոչ թե տեսնել,այլ իմ աչքերը տալ քեզ, երբ տեսնում եմ, թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ:

Եթե ասում են հավերժություն, ես այդ բառից սոսկում եմ միայն։

ՄԱՄ, ես չեմ ուզում հավերժություն, այլ ուզում եմ մի պահ, որ ապրեմ քո հոգով ու շնչեմ քեզանով, խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր , որ ամեն անգամ ես նորից ծնվեմ:

Երբ նայում եմ հոգնած շուրթերիդ, մեղմ կարոտ եմ զգում, սակայն դու այնպես ես նորից ժպտում, որ այդ ժպիտով ես անվերջ թռչում եմ, երանի, երանի հավերժությունը դու լինեիր, այլ ոչ թե կյանքը, հավատա՛,  ես քեզանով անվերջ կապրեի, քեզանով կշնչեի ու կերազեի:

Նորից պատկերվիր իմ կարոտած մանկության սրտում, տու՛ր նորից մեղմ օրորանք ու մեղմ համբույր, իմ միակ հավերժություն, իմ միակ օդ ու կյանք,քեզանից այն կողմ ես էլ չեմ շնչում, ուստի խնդրում եմ, ապրի՛ր հավերժ:

Դու իմ լույսն ես, դու իմ կորած ճանապարհի ճանապարհն ես, էլ ի՞նչ կյանք առանց ՄՈՐ սրտի:

Քեզ շատ եմ սիրում

Սիրում եմ քեզ սիրուց առավել, Աստծուց առավել, կյանքից առավել:

Երբ դու շնչում ես, աշխարհը իմն է, երբ դու մարում ես, լույսի նման աշխարհս մթանում է, իմ ՄԱՅՐ, իմ ԱՇԽԱՐՀ ու շունչ:

Սիրենք ամեն ինչ, բայց սիրենք սիրելուց առավել, միայն ու միայն մեկ բառ ` ՄԱՅՐ:

Ամեն օրը նրանց դարձնենք տոն, քանզի երբ մրսում ենք մենք, բացի ՄՈՐԻՑ ոչ մի տաքություն չի կարող ջերմացնել նորից:

Սիրում եմ քեզ ԻՄ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ»։

life.tert.am