ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։
Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում։
Վթարի հետեւանքով մահացել է Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը: 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։