Պետրոս Ղազարյան. «Նկատե՞լ եք` ոչ մի հանրապետական երբեք սեփական կարծիք չի հայտնում»
Advertisement 1000 x 90

Պետրոս Ղազարյան. «Նկատե՞լ եք` ոչ մի հանրապետական երբեք սեփական կարծիք չի հայտնում»

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառումը Facebook-ի իր էջում.

«Արմեն Սարգսյանի որոշման օրինակով։

Նկատե՞լ եք` ոչ մի հանրապետական երբեք սեփական կարծիք չի հայտնում։

Ով է լինելու նոր նախագահը։

Պահը կգա կքննարկենք, համապատասխան ժամին դուք կիմանաք, օրը կգա բարին հետը, կասենք օրենքով սահմանված ժամկետում ու սենց բլա բլաներ։

Բոլորս էլ հասկանում ենք ՝նրանք ոչ սեփական կարծիք են հայտնում ոչ էլ թեկնածու առաջադրում։ Շուտով բոլորը կսկեն գովել Արմեն Սարգսյանին՝չնայած կարծում եմ մի մասի սրտով շատ չի լինի վերջինիս թեկնածությունը։

Շուտով կդառնանք խորհրդարանական երկիր և որոշումների որակը ուղղակի կախված կլինի որոշումների ընդունման ձևից։Ես համակարծիք չեմ այն վերլուծաբանների կարծիքի հետ ,որ ամենամեծ վտանգը այն է, որ քաղաքական որոշումները կընդունվեն պետական ինստիտուտներից դուրս՝ Մելիք Ադամյանում և մենք փսևդոսովետական սիմբիոզ կունենանք։ Խնդրին այն չէ թե ,որ փողոցի վրա է կայացվելու որոշումը Մելիք Ադամյանի ,Բաղրամյանի թե այլ։Ողջ պրոբլեմը որոշումների կայացման մեխանիզմների մեջ է։

Երբ չկա ներկուսակցական դեմոկրատիա,չկա բանավեճի ,ֆրակցիոնիզմի մշակույթ և ավանդույթ,քաղաքական գործիչը ,պատգամավորը զուրկ է պրոցեսի վրա ազդեցությունից ,ինքուրույնությունից ու վերջիվերջո ՝պատասխանատվությունից, երբ քաղաքական որոշման գործընթացը փակ է և անթափանց ՝ ինչ տարբերություն, թե միանձնյա որոշումը որ փողոցում և ում կաբինետում կկայացվի։

Հետևաբար մեր ամենամեծ մարտահրավերը քաղաքական համակարգի կայացման հարցում կուսակցական դեմոկրատիայի բացակայությունն է,դեմոկրատական մեխանիզմների ձևականությունը։

Ժողովրդավարությունը սկսվում է կուսակցության ներսից ՝ ոչ թե պառլամենտից։

Իսկ մեր հիմնական դերակատարում ունեցող ուժերը ավտորիտար կառույցներ են՝ այստեղից էլ նրանց որակը և մարդկանց անդեմությունը։Ավտորիտար կառույցներում վառ անհատականությունները տեղ չունեն՝լրիվ հակառակը։

Ցավոք այս հարցը ոչ մի կուսակցության չի հետաքրքրում»։



Նման նյութեր