Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այդ մասին և երկաթյա առողջություն մաղթել ամենատարեց հայաստանցուն:
«Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։ Ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր մեծերի առօրյան. նրանք ոչ մի բան չեն խնայել մեզ համար։ Ընտանեկան ջերմությունը և հոգատարությունը երկարակեցության պայմաններից մեկն է»,-գրել է Ոստիկանության պաշտոնյան: