Անժելա Սարաֆյանը մոլագար մարդասպանի ընկերուհին կդառնա Ջոն Մալկովիչի հետ նույն հարթակում
Advertisement 1000 x 90

Անժելա Սարաֆյանը մոլագար մարդասպանի ընկերուհին կդառնա Ջոն Մալկովիչի հետ նույն հարթակում

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը կխաղա ժամանակակից ամենասարսափելի մարդասպաններից մեկի մասին պատմող ֆիլմում։

Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը ամերիկյան ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմում կմարմանվորի մոլագար մարդասպանի ընկերուհու դերը։ Ֆիլմի նախնական անվանումն է «Չափազանց վտանգավոր, ապշեցուցիչ չար ու զզվելի»։ Այս մասին հայտնում է deadline.com կայքը։

Պարբերականը նշում է, որ Անժելային արդեն հաստատել են այդ դերում։

Ֆիլմի սցենարի համար հիմք են ծառայել մարդասպան Թեդ Բանդիի` նախորդ դարի 70-ականներին կատարած հանցագործությունները։

Անժելայի գործընկերներն են լինելու Զաք Էֆրոնը և Լիլի Քոլինզը։ Դերասանների համաստեղությունը կհամալրի լեգենդար Ջոն Մալկովիչը. նա հանդես կգա Էդվարդ Կովարտի դերում, որը նախագահել է Թեդ Բանդիի դատավարությունը։ Մարդասպանին մահապատժի են դատապարտել։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

armeniasputnik.am