Վենգեր. Դեռ չեմ որոշել` Մխիթարյանը Սուոնսիի հետ կխաղա՞, թե՞ ոչ
Advertisement 1000 x 90

Վենգեր. Դեռ չեմ որոշել` Մխիթարյանը Սուոնսիի հետ կխաղա՞, թե՞ ոչ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է այն մասին, թե ե՞րբ կարող է կայանալ թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը.

«Դեռ չեմ որոշել` արդյոք Մխիթարյանը «Սուոնսիի» հետ կխաղա՞, թե՞ ոչ: Այդ մասին որոշում կկայացնեմ երկուշաբթի, բայց նա հասանելի է, ինչպես` մյուսները»,- ասել է ֆրանսիացի գլխավոր մարզիչը:

Արսեն Վենգերը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է Մխիթարյանը հարմարվում թիմին.

«Լավ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, այդ մասին գիտեինք դեռ նախքան նրան ձեռքբերելը: Նրա մասին ավելի շատ բան կիմանամ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Այդքան ժամանակ ունենք նախապատրաստվելու համար, ու նաև հասկանալու, թե որ դիրքում ավելի լավ կլինի, որ Մխիթարյանը խաղա: Կարծում եմ` Հենրիխը կարող է ցանկացած դիրքում խաղալ, բայց իհարկե` ոչ պաշտպանի գործառույթներով: Մնացած բոլոր դիրքերում խաղալը նրա կարողություններից վեր չէ: Չեմ կարծում, թե որևէ խնդիր կունենանք այդ հարցում:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի և Օզիլի` միասին խաղալուն, իհարկե այդպես էլ նախատեսում ենք: Ինչպես գիտեք` երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ, և մտադիր ենք Օզիլին ևս թիմում պահել: Հուսով եմ` շուտով կկարողանանք երկարաձգել նրա հետ պայմանագիրը»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի հերթական տուրում, հիշեցնենք, «Արսենալը» հունվարի 30-ին սեփական հարկի տակ կընդունի «Սուոնսիին»:

armsport.am