Այս գիշեր տեղի ունեցավ տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը՝ 60-րդ «Գրեմմի»-ն։Բոլորի ուշադրության կենտրոնում էին Բեյոնսե և Ջեյ Զի զույգը։ Սա նրանց առաջին պաշտոնական ելքն էր հանրությանն այն բանից հետո, երբ Ջեյ Զին խոստովանել էր, որ դավաճանել է կնոջը։
Զույգը երեկ ապացուցեց, որ այժմ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Մրցանակաբաշխությանը նրանք ներկայացել էին ավագ դստեր հետ։ Մրցանակաբաշխությանը Ջեյ Զին որևէ մրցանակ չստացավ՝ չնայած նոմինացված էր միանգամից ութին։
Երգչուհի Փինկի ընտանիքը ևս ներկայացել էր իր գրեթե ամբոջական կազմով։
Երգիչ Ջոն Լեջենդը ներկայացել էր իր կնոջ՝ Քրիսսի Թեյգենի հետ։ Շուտով զույգը կրկին երեխա կունենա։
Կարմիր գորգին Լեդի Գագան միայնակ չփայլեց. նրան ուղեկցում էր իր սիրելին՝ Կրիստիանա Կարինոն։ Զույգը պլանավորում է այս տարի ամուսնանալ։
Բրենդոն Բլեքստոք և Քելի Կլարկսոն։
Մարեն Մորիս և Ռայան Հարդ
Ալիշա Քեյզ և Սվիզ Բիթզ
Բրունո Մարս և մոդել Ջեսիկա Կաբան