5 վիտամին, որ անհրաժեշտ է ստանալ ամեն օր
Advertisement 1000 x 90

5 վիտամին, որ անհրաժեշտ է ստանալ ամեն օր

Գրեթե ամեն օր լսում ենք վիտամինների անհրաժեշտության մասին ու փորձում ենք գտնել դրանց  աղբյուրները: healthyfoodstar.com-ն առանձնացրել է այն 5 վիտամինը, որ անհրաժեշտ է ստանալ ամեն օր:

Վիտամին A- Այս վիտամինն անհրաժեշտ է տեսողության, առողջ մաշկի, մազերի, քթի և շնչառական համակարգի համար: Այն նաև անհրաժեշտ է  ոսկորների և ատամների ամրության համար, ինչպես նաև արագացնում է վնասվածքների բուժման գործընթացը: Վիտամին A կարող եք ստանալ նարնջից, դեղին մրգերից և բանջարեղեններից, ինչպես նաև կանաչ տերևավոր բանջարեղեններից և կաթից:

Վիտամին C- Այս վիտամինը հայտնի է վնասվածքները, այրվածքները, կոտրված ոսկորները և խայթոցները  բուժելու հատկությամբ: Այն նվազեցնում է ռևմատոիդ արթրիտի ցավը, պաշտպանում է սիրտը, ինչպես նաև՝ կանխարգելում է մրսածությունը: Այս վիտամինը կարող եք ստանալ ցանկացած տեսակի մրգից կամ բանջարեղենից:

Վիտամին D- Վիտամին D-ի հիմնական ֆունկցիան օրգանիզմում կալցիումի  բալանսը պահպանելն է: Այս վիտամինը հրաշալի պայքարում է վիրուսների և մրսածության դեմ: Այն առկա է կենդանական ծագման յուրաքանչյուր մթերքի մեջ: Վիտամին D-ի հիմնական աղբյուր է ձուկը, հատկապես՝ սարդինը և սաղմոնը: Մյուս  հրաշալի աղբյուրներն են ձվի դեղնուցը, կարագն ու լյարդը:

Վիտամին E- Այս վիտամինը շատ կարևոր է իմունային, էնդոկրին համակարգերի և գեղձերի համար:  Կանխարգելում է աթերոսկլերոզը, արագացնում է վնասվածքների բուժման գործընթացը, պաշտպանում է թոքերը, նվազեցնում սրտային հիվանդությունների հավանականությունն ու պաշտպանում մաշկը վաղաժամ ծերացումից:  Այն կարելի է գտնել հիմնականում բուսական յուղերում, ընկուզեղենի մեջ, մրգերում, ձվի մեջ, ավոկադոյում  և մուգ կանաչ գույն ունեցող բանջարեղեններում:

Վիտամին K- Այս վիտամինը պետք է ստանալ քիչ քանակությամբ, սակայն այն անհրաժեշտ է պրոտեինների արտադրության համար, որոնք էլ իրենց հերթին՝ անհրաժեշտ են արյան ու երիկամների համար: Վիտամին K կարելի է գտնել կաղամբում, սպանախում, լոլիկում, կարտոֆիլում, բուսական յուղերում, ձկան յուղերում, կաթում, պանրում և այլուր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը