Takprosto.cc կայքը ներկայացրել է 10 պատճառ, որոնք ձեզ խանգարում են նիհարել:
Ոչ էֆեկտիվ վարժություններ
Եթե դուք ցանկանում ենք ազատվել փորի շրջանում հավաքված ավելորդ կիլոգրամներից, ապա առաջինն ուշադրություն պետք է դարձնեք վարժությունների վրա: Որքան ակտիվ են ձեր վարժությունները, այնքան մեծ է արդյունքը: Վարժությունների ժամանակ քրտնարտադրությունը նշանակում է, որ վարժություններն արդյունավետ են:
Առանց ճարպերի սնունդ
Դիետայի ընթացքում չի կարելի օրգանիզմն ամբողջությամբ զրկել ճարպերից: Դա միայն կդանդաղեցնի նիհարելու ընթացքը: Ձեր սննդակարգ ներառեք «ճիշտ» ճարպեր՝ ավոկադո, ընկույզ, ձիթապտղի յուղ:
Դեպրեսիա
Եթե դուք հակված եք դեպրեսիաների, ամենայն հավանականությամբ, դուք ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեք: Ոչ ակտիվ կյանքը և սխալ սնունդը դրա ուղեկիցներն են: Սպորտն արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնները: Սպորտով զբաղվելով՝ ոչ միայն կնիհարեք, այլև ավելի երջանիկ կդառնաք:
Կիսաֆաբրիկատներ և շաքար
Աշխատեք հնարավորինս նվազեցնել ածխաջրերի, ինչպես նաև շաքարի օգտագործումը:
Հանքանյութերի բացակայություն
Ձեր սննդակարգ ներառեք հանքանյութեր, բանան, այլ մրգեր, որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը:
Էքստրեմալ դիետաներ
Վերջին շրջանում մոդայիկ է դարձել նիհարել սոդայի օգնությամբ: Զգույշ եղեք այս դիետայի հետ. սոդան նպաստում է որովայնի շրջանում ճարպերի հավաքմանը: Նույնը կարելի է ասել նաև սուրճի, շոկոլադի, գազավորված ըմպելիքների դիետաների մասին:
Համբուրգեր
Արագ սնունդը շատ վտանգավոր է: Միայն մեկ համբուրգերը որովայնի շրջանում ճարպերի է վերածվում:
Ալոկոհոլ
Ալկոհոլը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ ճարպերի կուտակման պատճառ է դառնում: Խոսքը վերաբերում է ալկոհոլային բոլոր խմիչքներին:
Հորմոնոլ խանգարումներ
Հորմոնալ համակարգի խանգարումները ևս նպաստում են ավելորդ քաշի կուտակմանը: Այդ խնդիրներից ազատվելու գործում կօգնի յոգան:
Անհետաքրքիր ուտելիք
Ուտելիքի մեջ պայծառ մրգեր և բանջարեղեն ավելացրեք: Դա օգնում է նիհարել: Սխալ, անհետաքրքիր ուտելիքը ձեզ կարող է այնքան վշտացնել, որ չեք կարողանա քաշ կորցնել: Օրգանիզմը սկսում է հակառակվել:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»