Այն, որ հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիներն արտերկրում ավելի շատ են համերգներ ունենում, քան Երևանում, դա փաստ է: Նրանցից շատերն էլ իրենց առաջին մենահամերգը նախընտրում են անել արտերկրում, գուցե այն պատճառով, որ կազմակերպիչներից ավելի լավ առաջարկ են ստանում: Երևանում կազմակերպված մենահամերգներն էլ հնարավորություն են օտարերկրացի կազմակերպիչների հետ նոր պայմանագրեր կնքելու և գնելու համերգային ամբողջ փաթեթը: Այս հրապարակման մեջ որոշել ենք անդրադառնալ այն երգիչ-երգչուհիներին, ովքեր հաճախ են արտերկրում համերգներ ունենում և ճշտել ենք՝ ինչ արժեն այդ համերգների տոմսերը: Հետաքրքիր է, որ արտերկրում կազմակերպիչները լրիվ այլ ձևաչափով են վաճառում տոմսերը։ Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի VIP տոմսերի գինը 250 դոլար էր, որի մեջ մտնում էր արտիստի հետ լուսանկարվելը պրոֆեսիոնալ լուսանկարչի ֆոտոխցիկով, ինչպես նաև կոկտեյլի հյուրասիրություն: Երևանում նման ճոխություններ իհարկե չկան:
Արմենչիկ
Արմենչիկի՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Բոստոնում կայացած համերգին կարելի էր գնալ՝ գնելով 70 $ արժողությամբ տոմս, իսկ եթե ցանկանում էիք սեղանի շուրջ նստել՝ օգտվելով առաջարկվող հյուրասիրությունից, ապա պետք է վճարեիք 120 $: Աղբյուրն՝ այստեղ։
Սիրուշո
Վերջին շրջանում Սիրուշոն բավականին ակտիվ է համերգային առումով, պետք է նշել, որ նա հայրենիքում էլ է համերգների մասնակցում: Բայց երգչուհին ավելի շատ համերգների առաջարկներ արտերկրից է ստանում: Փետրվարի 24-ին իր «Արմատ» տուրով երգելու է Բրյուսելում: Կա երկու տեսակի արժողությամբ տոմս՝ 44$ և 56$: Աղբյուրն՝ այստեղ։
Մարտին Մկրտչյան
Հրավիրում ենք ձեզ մասնակցել Երևանի ամենաճանաչված երգչի՝ Մարտին Մկրտչյանի համերգին. այսպես էին ներկայացրել երգչին Մոսկվայում: Իսկ կազմակերպիչները տոմսերը սահմանել էին հետևյալ կերպ՝ 8$, 25$, 30$, 43$, իսկ VIP տեղերը՝ 51$ և 86$:
Արամե և Սիլվա Հակոբյան
Արամեն և Սիլվան կարծես ավանդույթ են դարձրել միասին համերգային շրգայությունների մեկնելը, կամ էլ կազմակերպիչներն են հասկացել, թե որքան շահութաբեր են նրանց՝ իրար հետ ելույթ ունենալը: Արամեի և Սիլվայի համերգային տոմսերը սկսվում են 9$-ից մինչև 26$:
Սուպեր Սաքո
Իրեն բարձր հոնորարներ ստացող արտիստ համարող Սուպեր Սաքոն երևի իրոք շատ հոնրորարներ է պահանջում, և դա է պատճառը, որ կազմակերպիչները նրա համերգի տոմսերը դնում են հետևյալ գներով՝ պարտեր՝ $150, $125, $100, $75, $60, $50, օթյակ՝ $60, $50: Աղբյուրն՝ այստեղ