Սպիտակցի Հայկոյի, ՀՀ վաստակավոր արտիստի մասնակցությամբ մուղամը հայերը հայհոյում են. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սպիտակցի Հայկոյի, ՀՀ վաստակավոր արտիստի մասնակցությամբ մուղամը հայերը հայհոյում են. aravot.am

Youtube-ում 2013 թվականից տեղադրված է Հայկ Ղեւոնդյանի (Սպիտակցի Հայկո), 2012 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչ, երգիչ Նասիբի եւ այլոց մասնակցությամբ տեսանյութը:

Տեսանյութը նկարահանվել է 2007 թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում, Կողբի բնակիչներից մեկին պատկանող ամառանոցում: Քեֆ-համերգի մասնակիցները ադրբեջանական երգեր, մուղամներ են երգում`ադրբեջաներեն և հայերեն բառերով:

Համացանցում քեֆ-համերգի տեսանյութը դիտել է գրեթե 189 հազար մարդ, դրա 104 մեկնաբանողների մեծ մասը հայեր են, ովքեր հայհոյախառն, վիրավորական մեկնաբանություններ են գրել:

Ի դեպ, ժամանակին Կամո Սեյրանյանը «Առավոտին» պարզաբանել էր այս տեսանյութի վերաբերյալ խոսակցությունները: Նրա տեսակետը կարող եք կարդալ այստեղ:

aravot.am