Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի և հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա»–ն։ Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։
Հարնրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ «Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող և վերահսկող օպերատորը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են և վերածվել միավորների։ Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում ՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո»,– հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին կկայանա «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն Պողոսյանը, Ալտերնատիվ խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։