Հարբած գողը մեքենան առևանգել է, և բեռնախցիկից կախված «գաիշնիկին» քարշ է տվել փողոցներով
Advertisement 1000 x 90

Հարբած գողը մեքենան առևանգել է, և բեռնախցիկից կախված «գաիշնիկին» քարշ է տվել փողոցներով

Տյումենի մարզում ճանապարհային-պարեկային ծառայության տեսուչը ձերբակալել է հարբած առևանգիչին, ցատկելով ընթացող մեքենայի մեջ՝ հետնամասի կոտրված ապակու միջով: life.ru-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է ռեգիոնալ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետավտոտեսչության Ինստագրամի աքաունթում, միջադեպը տեղի է ունեցել Իշիմ քաղաքի Կարլ Մարքսի փողոցում, փետրվարի 16-ին:

Ավտոտեսուչները մոտեցել են Ռենո-Լոգան ավտոմեքենային, քանի որ ավելի վաղ հերթապահ մաս տեղեկատվություն է ստացվել, որ մեքենայի վարորդն այն վարում է ոչ սթափ վիճակում: Սակայն երբ աշխատակիցներից մեկը փորձել է ստուգել ով է ղեկի մոտ, ավտոմեքենան կտրուկ պոկվել է տեղից:

«Ավտոմեքենայի հետևի դուռը արգելափակված է եղել, այդ ժամանակ լեյտենանտը կառչել է բեռնախցիկից»,- հաղորդել են Պետավտոտեսչությունում:

Ընթացքի ժամանակ տեսուչը բռնվել է բեռնախցիկի կափարիչից, իսկ երկրորդ ձեռքով փորձել է կոտրել ավտոմեքենայի հետևի ապակին: Դա հաջողվել է անել միայն ատրճանակի օգնությամբ, որից հետո աշխատակիցն ընթացքի ժամանակ ներթափանցել է ավտոմեքենայի սրահ:

Պարզվել է, որ Ռենոյի վարորդը ոչ միայն հարբած է, այլև առևանգել է մեքենան: Արտասահմանյան մակնիշի մեքենան նա առևանգել է թոշակառուից, ով նրան տեղափոխում էր ուղղիչ աշխատանքների, դրանք 20-ամյա իշիմցու նկատմամբ նշանակվել էին դատարանի կողմից՝ գողության համար, հավելել են գերատեսչությունում: