Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել

Ֆրանսիայի Ամնևիլ կոմունայի կենդանաբանական այգում ծնվել են երեք սպիտակ վագրիկներ, ինչպես նաև սպիտակ ռնգեղջյուր: Այդ մասի հայտնել Է BFMTV-ը: Նշվում Է, որ բոլոր ձագերը լույս աշխարհ են եկել այս ամսին, և դրանցից յուրաքանչյուրը հազվագյուտ գույն ունի:

Արենկա սպիտակ ռնգեղջյուրը ծնվել Է փետրվարի 1-ին և կշռել Է գրեթե 40 կիլոգրամ: Երեք սպիտակ վագրիկները, որոնց մայր վագրն իր մեջ կրել Է 110 օր, ծնվել են փետրվարի 5-ին:

Արու փոքրիկին տվել են Մոհան անունը, իսկ նրա քույրերին անվանել են Ռանի և Ռաջա: