Շուշան Երիցյանն ու Տաթև Սարգսյանը նախորդ տարեվերջին միասին մեկնել էին Սինգապուր, այժմ էլ հանգստանում են Շրի Լանկայում: Էկզոտիկ բնության սիրահար ընկերուհիները Հնդկական օվկիանոսի ափին վայելում են ջուրն ու արևը: Շուշանը BRAVO.am-ին է տրամադրել ուղևորության լուսանկարները, նաև պատասխանել է մեր հարցերին:
– Ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը:
– Սինգապուրում անցկացրած անմոռանալի օրերը կրկնելու ցանկությամբ եկել ենք Շրի Լանկա: Այստեղ նշել ենք նաև Տաթևի 26-րդ տարեդարձը:
– Եվ ի՞նչ տպավորություններով ես վերադառնալու:):
– Աննկարագրելի: Դրական էներգիայով լցված ենք վերադառնալու: Մեկ անգամ ևս կարողացանք լիցքաթափվել ու կտրվել առօրյա հոգսերից:
– Հանգստի նախընտրելի տարբերակը:
– Ուրախ հանգստի կողմնակից եմ:
– Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:
– Երկու տարբերակն էլ ինձ հոգեհարազատ են: Եթե մենակ չեմ, ապա շատ հարազատ մարդիկ են ուղեկցում ինձ:
– Հանգստի համար ամենալավ եղանակը:
– Տաք եղանակի սիրահար եմ: Եթե ամռանը չեմ մեկնում հանգստի, տաք երկիր եմ ընտրում:
– Ամենատպավորիչ հանգիստը, որ երբևէ ունեցել ես:
– Իմ բոլոր ճանապարհորդություններն էլ արկածներով լի են եղել. որևէ մեկն առանձնացնել չեմ կարող:
– Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել հաջորդ արձակուրդը:
– Մեքսիկայում, Մարոկկոյում:
– Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:
– Յոգայի հագուստը, հետաքրքիր գրքերն ու լավ երաժշտությունը պարտադիր ինձ հետ են լինում:
– Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:
– Մայրիկիս:
– Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:
– Այո, տարիներ առաջ, երբ ճամբար էի գնում:
– Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:
– Մարդ, ով հոգեպես մեռած չէ, ունի ոչ ստանդարտ մտածելակերպ ու արժեհամակարգ: Մարդ, ով սիրում է ապրել ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը: