Սաուդյան Արաբիան գերքաղաք կկառուցի Եգիպտոսում
Advertisement 1000 x 90

Սաուդյան Արաբիան գերքաղաք կկառուցի Եգիպտոսում

Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին հայտնել 1 CNBC-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հայտարարությունը:

Նա նախագծի մասին ազդարարել 1 Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո: Քաղաքը կտեղավորվի Սինայի թերակղզու հարավում: Նախագծի համար կստեղծեն զարգացման հիմնադրամ 10 մլրդ դոլար ծավալով: Գերքաղաքի կառուցման գործարքի մասին հայտարարվել 1 Եգիպտոսում նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, որոնցում աս Սիսին առաջադրված 1 երկրորդ ժամկետով: 2017 թվականի հոկտեմբերին Մուհամադ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել 1ր Սաուդյան Արաբիայում, Կարմիր ծովի ափին, NEOM ինովացիոն քաղաքի կառուցման պլանների մասին:

Քաղաքի մակերեսը կկազմի 26 հազար քառակուսի կիլոմետր և կընդգրկի միանգամից մի քանի կղզի: Քաղաքը կկառուցվի թագավորության հյուսիս-արևմուտքում. Սինայի թերակղզու եգիպտական տարածքից այն կբաժանի Կարմիր ծովի ծոցը: Սկզբնական փուլում քաղաքի կառուցման նախագծի իրականացման գործում կներդնեն 500 մլրդ դոլար: Պլանը ներառում է Կարմիր ծովի վրայով կամրջի կառուցում, որը կմիացնի Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:



Նման նյութեր