Ադրբեջանական «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քաղաքացիական պլատֆորմի» շրջանակներում այս անգամ Բաքու է այցելել ռուսաստանաբանկ Իրինա Բերչիյանը ազգությամբ ադրբեջանցի ամուսնու հետ։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից, որն էլ հղում է կատարում ադրբեջանական CBC հեռուստաալիքին։ Իրինան զբոսնել է Բաքվի փողոցներով, հիացական պատմել Ադրբեջանում իր ապրած տարիների մասին։ «Բաքուն իմ սրտի քաղաքն է, ես այստեղից երբեք չէի հեռանա»,- նշում է Իրինա Բերչիյանը։
Նա նաև այցելել է Բաքվի պատվավոր հուղարկավորությունների հուշարձան և ծաղիկներ խոնարհել Հեյդար Ալիևի շիրիմին։
Թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Բաքվի այս խաղաղասիրական պլատֆորմը, շատերը գիտեն։ Այն բացահայտողներից մեկն էլ ժամանակին Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած ու հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից խաբված տխրահռչակ Վահան Մարտիրոսյանն էր, որը դեռ 2017 թվականի մայիսին իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել էր խաղաղության պլատֆորմի իրական նպատակը։ Մարտիրոսյանը նշում էր, որ այն Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախագիծն է, որով Բաքուն թոզ է փչում միջազգային հանրության աչքերին։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջան «յան»-ով վերջացող ազգանվամբ ցանկացած մարդու մուտքն արգելված է, իսկ կեղծ խաղաղության պլատֆորմն էլ՝ քարոզչական հնարք։