Ինչպես են Մխիթարյանն ու թիմակիցները մեկնել Միլան
Advertisement 1000 x 90

Ինչպես են Մխիթարյանն ու թիմակիցները մեկնել Միլան

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները երեկ երեկոյան ժամանել են Միլան, որտեղ այսօր` մարտի 8-ին, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցեն «Միլանի» հետ:

Լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել թիմի մեկնումից:

Այդ մասին գրառում է կատարել նաև «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.

«Շուտով կտեսնվենք, Միլան»,- գրել է Մխիթարյանը և հրապարակել  դարպասապահ Դավիդ Օսպինայի հետ այս լուսանկարը: