«Օրենքով գող» Սուխաչը կարող է զրկվել կարգավիճակից
Advertisement 1000 x 90

«Օրենքով գող» Սուխաչը կարող է զրկվել կարգավիճակից

Դեդ Հասանի կլանից սլավոնական «օրինական» Օլեգ Սուխոչյովին, ով հայտնի է «Սուխաչ» մականվամբ, մեղադրել են գողական պատվի խախտման մեջ:

Ինչպես հաղորդում է Ura.ru-ն Սուխաչին «առնետ» է անվանել քրեական միջավայրում հեղինակություն ունեցող Կրասնով ազգանվամբ ուրալցին: Հայտնի է, որ նա մեղադրել է Սուխաչին կալանավորների ու դատապարտյալների համար նախատեսված գումարներ վաստակող ձեռնարկության ակտիվների գողության մեջ:

Այդքան լուրջ «պրեդյավա»-ի համար գաղտնի կոդեքսով նախատեսվում է «գողական» դատ, նշում է Ura.ru-ն:

Պարբերականի՝ քրեական միջավայրի աղբյուրները նշում են, որ այդքան լուրջ մեղադրանքը հաստատվել է Եկատերինբուրգի նախկին փոխքաղաքապետ Վիկտոր Կոնտեևի շրջապատի մարդկանց կողմից, ի շահ որի Սուխաչը 2008թ. թագադրվել է հեղինակավոր «օրինականներ» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) կողմից: Ներկայումս նախկին չինովնիկը կրում է 18-ամյա ազատազրկման պատիժը՝ կաշառքի համար: Իսկ Սուխաչը 2000-ականների վերջերին Դեդ Հասանի հովանավորությամբ Նիժնի Տագիլի «նայող» էր նշանակվել:

Բացի այդ, «օրենքով գողը» Կոնտեևի համար կատարում էր քրեական բնույթի հատուկ առաջադրանքներ, այդ թվում՝ բացառապես Եկատերինբուրգի թիվ 4 բանջարեղենի բազա բանջարեղենի ու մրգերի թրաֆիկը կազմակերպելու հետ կապված: Սուխաչը նաև մասնակցում էր Ղազախստանի հետ Ռուսաստանի սահմանին մաքսակետերի նկատմամբ հսկողության իրավունքի համար ռազբորկաներին, դրանց միջով ուրալյան մայրաքաղաք էր գնում մրգերի ու բանջարեղենի հիմնական զանգվածը:

Ներկայումս Սուխաչը երկարատև բանտարկություն է կրում: 2015թ. հունիսին դատարանը նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով: 2009- 2011թթ. «օրենքով գողն» իր հանցակիցների հետ զբաղվում էր Սվերդլովսկի ու Կուրգանի մարզերի տարածքում ձեռնարկությունների ակտիվներին տիրանալուն ուղղված քրեական գործունեությամբ: Սուխոչյովի բանդայի անդամներին իրենց կատարած դերին ու մասնակցության աստիճանին համապատասխան մեղսագրվում էր մեղադրանք շորթման, սպանության փորձի, խարդախության և փողերի լվացման հոդվածներով:



Նման նյութեր