Takprosto.cc կայքը գրում է, որ գլխացավը կարելի է հաղթահարել նաև բնական միջոցներով, և ներկայացնում է մի քանի միջոց:
Հնդկական ընկույզ և մեղր
Հնդկական ընկույզը մանրացրեք բլենդերի օգնությամբ, ավելացրեք մեղր: Պետք է բավական խիտ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք իմբիր կամ դարչին ավելացնել: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և օգտագործեք օրվա ընթացքում 3 անգամ, 1 ճաշի գդալ՝ մինչև սնվելը:
Սոխի հյութ և մեղր
1 բաժակ մեղրը խառնեք 1/3 բաժակ սոխի հյութի հետ: Խառնուրդը պահեք սառնարանում: Չնայած համն այնքան էլ հաճելի չէ, սակայն այն շատ օգտակար է: Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ, ամեն անգամ՝ 1 թեյի գդալ: Այն կօգնի ամրացնել նաև իմունիտետը:
Նռան, խնձորի, գազարի հյութ
Տանը պատրաստեք նռան, խնձորի և գազարի հյութ: Այն կօգնի մաքրել անոթները: Ամեն օր նախքան հաց ուտելը խմեք կես բաժակ հյութ:
Կռատուկի թուրմ:
Չորացրեք կռատուկի տերևները: 10գ տերևի վրա տաք ջուր լցրեք և թողեք, որ թրմվի 10 ժամ: Նախաճաշից 30 րոպե առաջ 4 ճաշի գդալ խմեք: Օգտագործեք մեկ ամսվա ընթացքում:
Չրեր և մանդարին:
Ամեն օր նախաճաշից առաջ մեկ մանդարին կերեք, մի քանի չամիչ և հնդկական ընկույզ: 15 րոպե անց անպայման 1 բաժակ կիտրոնով ջուր խմեք: 15 րոպե անց կարող եք նախաճաշել:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»