Ավարտվել է Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, իսկ մյուս պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի: Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Ուեսլի Սո (ԱՄՆ)-Դին Լիրեն (Չինաստան) պարտիաներում կնքվել է խաղաղ ելք:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը: Ֆաբիանո Կարուանան, Շաքրիյար Մամեդյարովն ունեն երկուական միավոր, Լինգ Դիրեն և Ալեքսանդր Գրիշչուկն ունեն 1.5-ական, Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը՝ մեկական, իսկ վերջին տեղում գտնվող Ուեսլի Սոն՝ 0.5: