Գևորգ Էմին-Տերյանի հրապարակումը.
«Շնորհիվ Արտաշես Էմինի՝ հրապարակում եմ մի բացառիկ տեսանյութ։ Գևորգ Էմինը քրոջ՝ Հեղինե Մուրադյանի հետ կազմակերպել է ընթրիք՝ նվիրված Չարենցի արդարացմանը։ Ընթրիքին ներկա են ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, Գուրգեն Մահարին, Չարենցի դուստրը՝ Արփիկը, Վարդան Աճեմյանը, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը, Օհան Դուրյանը, Հրաչյա Քոչարը և այլք։ Հեղինեի դուստրը՝ Անին, արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։ Վայելեք»։