Ամուսինները կաթվածահար են եղել պահածոյացված լոբու պատճառով
Advertisement 1000 x 90

Ամուսինները կաթվածահար են եղել պահածոյացված լոբու պատճառով

Գերմանիայից ամուսինները կաթվածահար են եղել և 5 ամիս ինտենսիվ թերապիայի բաժանմունքնում են անցկացրել այն բանից հետո, երբ համտեսել են պահածոյացված կանաչ լոբի, որը թունավորված է եղել բոտուլիզմի տոքսինով:

Ամուսինների որդին կարողացել է խուսափել ծնողների ճակատագրից, քանի որ լոբու ոչ այնքան հաճելի հոտի պատճառով հրաժարվել է ուտել: Դեպքը տեղի է ունեցել Լեյպցիգում: Գերմանացի բժիշկները որոշել են միջադեպի մասին պատմել Journal of Medical Case Reports ամսագրին, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրեն պահածոյացված մթերքների վտանգի վրա: Նշենք, որ Գերմանիայում ամեն տարի բոտուլիզմի 10 դեպք է գրանցվում:

Առաջինը 47-ամյա կնոջ մոտ են ի հայտ եկել նախանշանները՝ գլխապտույտ, երկատված տեսողություն, կոպերի իջեցում և խոսքի խնդիրներ, որից հետո նրան հոսպիտալացրել են: Համակարգչային և ՄՌ տոմոգրաֆիան ոչ մի լուրջ բան ցույց չի տվել, բայց նրա վիճակը արագորեն վատթարացել է:

Կինն արդեն չի կարողացել բացել աչքերը. պարանոցից ներքև նա ամբողջությամբ կաթվածահար էր եղել:

Universitаtsklinikum Halle-ի բժիշկները ստիպված էին հիվանդին արհեստական կենսագործունեության սարքին միացնել, քանի որ կնոջ թոքերն այլևս չէին գործում:

Օրեր անց նույն ախտանիշներով նույն հիվանդանոց է տեղափոխվել նրա 51–ամյա ամուսինը: Սակայն նա դեռ կարողանում էր նորմալ քայլել, քանի որ քիչ քանակությամբ էր բակլա  կերել:

Շուտով սակայն նրա վիճակն էլ է վատթարանում: Հենց այդ ժամանակ բժիշկները բոտուլիզմ են կասկածել, քանի որ նրանց հետ ճաշող որդու մոտ ոչ մի ախտանշան չէր եղել, իսկ տղան հիշել էր, որ նա հրաժարվել էր լոբին ուտել:

Ախտորոշումը հաստատվել է արյան անալիզով: Ամուսինները 5.5 ամիս հիվանդանոցում են անցկացրել: Կնոջը դուրս են գրել 11 ամսից, իսկ տղամարդուն՝ 8:

Բոտուլիզմի տոքսինը համարվում է գիտությանը հայտնի ամենաուժեղ թույներից մեկը: Այն օգտագործվում է բոտոքսի ներարկումների ժամանակ, սակայն շատ քիչ քանակությամբ:

Այն կաթվածահար է անում դեմքի մկանները՝ արդյունքում հարթեցնելով կնճիռները:

med.news.am



Նման նյութեր