101 տարեկանում մահացել է Ճապոնիայի կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ արքայադուստր Յուրիկո Միկասան, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ճապոնիայի կայսերական տան գրասենյակին։
Նշվում է, որ նա նախկինում հոսպիտալացվել էր ծանր վիճակում՝ կենսական օրգանների աշխատանքի աստիճանական ձախողման պատճառով։
Յուրիկո Միկասան արքայազն Միկասայի (Տակահիտո) այրին էր. նրա ամուսինը ներկայիս կայսր Նարուհիտոյի հորեղբայրն էր:
Արիստոկրատ ծագմամբ կինը ծնվել է 1923 թվականին, 18 տարեկանում ամուսնացել է արքայազն Միկասայի հետ։ Յուրիկոն հինգ երեխա է մեծացրել:
Նրա մահից հետո Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամների թիվը նվազել է 16-ի: Ներկայում ընտանիքում կա չորս տղամարդ, և այժմ երկիրը կանգնած է կայսերական ընտանիքը պահպանելու խնդրի առաջ: