Մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից:
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ հաստատության տնօրենի մասին է խոսքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: