Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ կողմնակիցներ. ի՞նչ կապ ունի հայկական անձնագիրը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ կողմնակիցներ. ի՞նչ կապ ունի հայկական անձնագիրը. armeniasputnik.am

Հավաքագրողներին ձերբակալելիս գտել են հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ նոր` կենսաչափական։

Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։

Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա և Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքեր (մասնավորապես ԻՊ, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր