YouTube տեսահոսթինգը կուժեղացնի պայքարն այն տեսահոլովակների զետեղման դեմ, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են բովանդակում: Մարտի 14-ին այս մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, ելույթ ունենալով ԱՄՆ-ում կայացած տեխնոլոգիական խորհրդաժողովներից մեկում, հայտարարել է, որ ծառայությունն ավելի հանգամանորեն կկանխի այնտեղ ապատեղեկատվության զետեղման փորձերը:
Խոսքը վերաբերում է այդ թվում այն տեսագրություններին, որոնց հեղինակները տարածում են դավադրության զանազան տեսություններ ու առասպելներ: Ինչպես նշել է AP-ն, Վոջիցկին հայտարարել է, որ ծառայությունը կպսակազերծի նման առասպելները՝ այդ տեսահոլովակների տակ դնելով ինտերնետ-հղումներ կողմնակի ռեսուրսների, մասնավորապես, Wikipedia առցանց հանրագիտարանին: