nr-portal.ru-ի հրապարակումը:
Երեկ ավտոբուսով տուն էի գնում: Վճարեցի, ամրացրեցի ականջակալներս, ճամփա ընկանք: Մեկ էլ ականջօղս կողքի ձայներից սկսեց զնգզնգալ: Բոլորի ուշադրությունը ավտոբուսի վերջում նստած ծննդկանն էր: Ցավերը սկսել էին, պետք է ծննդաբերեր: Վարորդը հայտարարեց, որ հաջորդ կանգառը ծննդատան մոտ է լինելու: Ով ուզեց իջավ, իսկ ես չէի շտապում, մնացի: Վարորդը շտապօգնության պես սլանում էր դեպի ծննդատուն:
Տեղ հասնելով, կանգնեց, խնդրեց, որ ուղեկցեմ, ամաչում էր… Կնոջ պայուսակը վերցրեցի, գտա հեռախոսը, ամուսնուն՝ «Mужeнёк»: Զանգահարեցի: Պատմեցի, նկարագրեցի: Վարորդի հետ սպասեցինք, մինչև հարազատները գան: Դիմավորեցինք, ուղեկցեցինք: Ընթացքում վարորդի հետ խոսքի բռնվեցինք: Քեռի Միշա, 30 համարի ավտոբուսի վարորդ, «դու թույն մուժիկ ես», կեցցե՛ս:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը