Բեռլինում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ և պարտիան ավարտել ոչ-ոքիով:
Մյուս պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքի: Ֆաբիանո Կարուանան մրցում էր Սերգեյ Կարյակինի, Ուեսլի Սոն` Վլադիմիր Կրամնիկի, իսկ Դին Լիրենը` Շահրիյար Մամեդյարովի հետ:
Նշենք, որ հաջորդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Ֆաբիանո Կարուանա` 3,5 միավոր
Վլադիմիր Կրամնիկ` 3
Շահրիար Մամեդյարով` 3
Լևոն Արոնյան` 2,5
Ալեքսանդր Գրիշչուկ` 2,5
Դին Լիրեն` 2,5
Սերգեյ Կարյակին` 1,5
Ուեսլի Սո` 1,5