Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Նանան Կանանց և մայրերին նվիրված տոների կապակցությամբ մայրերին նվիրված իր հերթական տեսահոլովակն է ներկայացրել՝ հայտնի «Մայր իմ սուրբ և բարի» երգի հիման վրա: Երգչուհու խոսքով՝ անգամ թվերն է խառնում, թե սա մոր մասին պատմող իր որերրորդ տեսահոլովակն է.
«Մոր մասին կարող եմ անվերջ երգել, սա չսպառվող և ինձ համար ամենասիրելի թեման է: Մեր մայրերը մեզ համար ամեն ինչ են անում, իսկ դրա համար մենք անվերջ պետք է շնորհակալ լինենք: Այս երգով շնորհավորում եմ իմ և աշխարհի բոլոր մայրերին՝ կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ»,- զրույցում նշեց Նանան:
Հետաքրքրվելով, թե ինչու է երգչուհին ընտրել հենց այս երգը, որը հայտնի է տարբեր երգիչների կատարմամբ, պատասխանեց.
«Մայրերի մասին իմ գրեթե բոլոր երգերն էլ հին ու հայտնի կատարումներ են: Ես շատ եմ սիրում Վիլիամ Վարդանյանի այս երգը, այն շատ են երգել տարբեր երգիչներ, բայց ես ցանկացա, որպեսզի ինքս էլ այն կատարեմ, և կարծում եմ՝ գործիքավորման և իմ ներկայացման շնորհիվ կարողացել եմ նոր կյանք տալ «Մայր իմ սուրբ ու բարի» երգին»:
Խոսելով տեսահոլովակի նկարահանման աշխատանքներից՝ Նանան նշեց, որ այն անցկացվել է Մոսկայում.
«Տեսահոլովակի իրականացման համար լավ թիմ է աշխատել: Նկարահանել է օպերատոր Սուրեն Թադևոսյանը, բայց թե ես, թե նա հետևել ենք իմ լավ ընկեր, ռեժիսոր Խաչիկ Եղոյանի խորհուրդներին: Մի գաղտնիք բացեմ, Խաչիկը թռիչքներց վախենում է, այդ պատճառով նա ասաց, որ իր խորհուդներն այստեղ կտա, բայց մեզ հետ Մոսկվա մեկնել չի կարողանա: Հենց նրա միտքն էր տեսահոլովակում ցույց տալ ջերմ հայկական մեծ ընտանիք»,- նշեց երգչուհին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am