SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Շիրակի մարզում հայտնաբերել են «Կոկա Կոլա», «Ֆանտա՝ նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» ապրանքային նշաններով գազավորված շուրջ 3000-ից ավելի շշերով ըմպելիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները շրջայցի ժամանակ են ստացել օպերատիվ տեղեկությունները և պարզել են, որ կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքները կեղծել են Վահագն Գևորգյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, ովքեր անհատ ձեռներեցներ են։
Ողջ կեղծ ըմպելիքներն առգրավվել են և փաստի առթիվ էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված կեղծիքի մասին գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ՀՀ տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, վերջինս էլ այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անհատ ձեռներեցները կեղծ ըմպելիքներն ավելի շատ սպառել են մարզերում, քան մայրաքաղաքում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: