Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները. newmag.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները. newmag.am

Երբ տեսնում եք, որ ձեր հարևանն ավելի էժան մեքենա է վարում, ինքներդ ձեզ ասում եք, որ դա նրանից է, որ «դեմք» եք ու շատ գումար եք վաստակում: Դրա համար էլ նա չունևոր է, իսկ դուք՝ հարուստ:

Դուք մտածում եք. «Հարևանս երևի կմտածի՝ ես ի՜նչ հզոր «դեմք» եմ, որ նման թանկարժեք մեքենա ունեմ»: Այդ միտքը ջերմացնում է Ձեր սիրտը և բարձրանում եք սեփական աչքերում: Ձեր ինքնագնահատականը բարձրանում է: Երբ հարևանի կողքով եք անցնում, կամ մտնում եք այն բակը, որտեղ ավելի էժանագին մեքենաներ են կանգնած, դուք ձեզ նշանակալի և կարևոր եք համարում:

…Արհեստական երջանկություն հետապնդելով, մարդիկ վերածվում են թմրամոլների, որոնք ցանկացած գնով պահպանում են իրենց կշիռը՝  իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Նրանք նոր հեռախոս են գնում, մեքենա են փոխում, թանկարժեք կահույք, բրենդային  հագուստ են գնում, և նույնիսկ հյուր են գնում, անպայման թանկարժեք օծանելիք են օգտագործում, որպեսզի ընդգծեն իրենց նրբաճաշակությունը: Բայց քանի որ այդ ամենը թանկ հաճույք է, նմանատիպ  մարդիկ միշտ խոշոր պարտքեր են ունենում:

Այդպես, արհեստական երջանկություն հետապնդելով, մարդիկ նստում են «վարկային ասեղի» վրա: Նրանց համար ամենասարսափելին այն է, որ չհավասարվեն այն մարդկանց, որոնց իրենցից ցածր են դասում, և դրա համար նրանք պատրաստ են ցանկացած գին վճարել:

Որպեսզի պահպահեն իրենց գոյություն չունեցող կարգավիճակը, նրանք ցանկացած իրի վրա խոշոր գումարներ են վատնում, որոնք օգնում են ինքնահաստատվել:

Եթե այնպիսի բան կա, որը չի մտնում այդ կարգավիճակի մեջ, նրանք դա ի ցույց չեն դնում, իսկ այն իրը, որն ընդգծում է նրանց կարգավիճակը, նրանք ցուցադրում են: Օրինակ, 5 աստղանի հյուրանոցում հանգստանալն անպայման կհիշատակվի սոցկայքերի իրենց գրառումներում, իսկ 3 աստղանին կթաքցնեն:

Եթե նրանց տունը լավը չէ, նրանք դա թաքցնում են: Այդպիսի մարդկանց կյանքը կեղծիքի է վերածվում: Նրանք խաբում են ոչ միայն ուրիշներին, այլ հիմնականում իրենք իրենց:

 

Ամփոփելով թեման, ճիշտ կլիներ մեջբերել Ֆորդի խոսքերը: «Կարիք չկա մնալ թանկարժեք հյուրանոցում, քանի որ իմաստ չեմ տեսնում ավելորդ գումար ծախսել: Որտեղ էլ որ ես մնամ՝ Հենրի Ֆորդն եմ: Ի դեպ,  հյուրանոցների միջև  մեծ տարբերություն չեմ տեսնում, քանի որ ամենաէժան հյուրանոցում էլ է հնարավոր լավ հանգստանալ: Իսկ  այս վերարկո՞ւն. Այո՛, դուք ճիշտ եք, այն կրել է դեռ իմ հայրը, բայց դա կապ չունի, քանի որ այս վերարկուով ես կրկին Հենրի Ֆորդն եմ: Իմ որդին դեռ երիտասարդ է և անփորձ, և վախենում է, թե մարդիկ ինչ կմտածեն, որ ինքը մնա էժան հյուրանոցում: Չէ որ ես չեմ անհանգստանում շրջապատի կարծիքների համար, որովհետև գիտեմ իմ արժեքը:Եվ միլիարդատեր եմ դարձել, որովհետև գիտեմ, թե ինչպես պետք է հաշվել գումար և տարբերակել ճշմարիտ ու  կեղծ արժեքները»: