Էներգետիկ ռիթմերով, 1980-ականների շնչով ու պարային տրամադրությամբ կայացավ «Մոդերն թոքինգի» մենակատար Թոմաս Անդերսի երևանյան համերգը, որը վայելելու էին եկել ոչ միայն հայեր, այլև մեծ թվով զբոսաշրջիկներ, հիմնականում հարևան երկրից` Իրանից։
Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու ֆոտոշարքը։
Թեև Թոմաս Անդերսը համարվում էր 80-ականների աստղ և դահլիճում մեծ թվով 50-ն անց մարդիկ կային, որոնք ակտիվ պարում էին, երիտասարդների պակաս էլ չէր զգացվում։ Նրանք բաց չէին թողել ծնողների լսած երգերը կենդանի հնչողությամբ վայելելու հնարավորությունը։ Համալիրի մեծ դահլիճի նստատեղերը քչերին պետք եկան։ Հանդիսատեսի մեծ մասը համերգը վայելեց կանգնած պարելով։ Քանի որ Թոմաս Անդերսի հիթային և ոչ այնքան հայտնի երգերի ռիթմերը բավականին նման են իրար, հանդիսատեսը պարեց, գրեթե, բոլոր երգերի ներքո։
Ամբողջությամբ՝ life.tert.am