Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրոյի դրամաշնորհ: «Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով», – ասել է Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ համաձայնագրի՝ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով կիրականացվեն համապատասխան քայլեր՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։