Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, դանակահարվել է 15-ամյա երեխա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, դանակահարվել է 15-ամյա երեխա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։

Ոստիկաննեը պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմացից։ Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։

Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի մոտ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

shamshyan.com