Ինչո՞ւ 64 մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվեցին ռուսական Կեմերովոյի առևտրի կենտրոնում. newmag.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ 64 մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվեցին ռուսական Կեմերովոյի առևտրի կենտրոնում. newmag.am

Ռուսաստանում երեխաների հետ կապված ողբերգական դեպքերը բազմապատկվում են: Ռուսների արձագանքը՝ վիշտ և մեղադրանք իշխանությունների հասցեին։

Մարտի լույս 27-ի գիշերը Կեմերովո է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ծաղիկներ է դրել այրված առևտրի կենտրոնի մոտ տարերայնորեն ստեղծված հուշարձանին, արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և այցելել հիվանդանոցում գտնվող տուժածներին: Սակայն Պուտինն այդպես էլ հանրային հայտարարություն չի արել, որը շատերը նրանից սպասում էին:

Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հրդեհի բռնկումից անցած երկու օրվա ընթացքում ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տվել:

Նրանցից մեկն, ով, ըստ ցուցարարների, պետք է հրաժարական տա, Կեմերովոյի շրջանի մարզպետ Աման Տուլեևն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի: Մարզպետը այդպես էկ չի այցելել ողբերգության վայրը՝ մեկնաբանելով, որ իր ավտոշարասյունը կխանգարի փրկարարների աշխատանքին: Կեմերովոյի բնակիչներին այդ բացատրությունը համոզիչ չի թվացել, և նրանք պահանջում են, որ նա լքի իր պաշտոնը:

Կրեմլում Տուլեևին աջակցում են, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տուլեևի հանդեպ պահանջների մասին հարցերը կոռեկտ չեն:

Ռուսաստանում նախկինի պես համազգային սուգ չի հայտարարվել: Մեկը մյուսի ետևից տարբեր շրջաններ իրենց մոտ սգո օր են հայտարարում: Մարդիկ հանդիպումներ են կազմակերպում Ֆեյսբուքում, որտեղ պայմանավորվում են Կեմերովոյում զոհվածների հիշատակի համար հավաքվելու մասին: Այդպիսի ակցիաներ կանցկացվեն այսօր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Meduza առցանց պարբերականի երեկվա ռեպորտաժից հայտնի է դարձել Ալեքսանդր և Օլգա Լիլևալիների պատմության մասին: Առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման ժամանակ այնտեղ էին գտնվում նրանց երեք աղջիկները: Ավագները 11-ական տարեկան էին, կրտսերը՝ 5: Նրանք կինոթատրոնում մուլտֆիլմ էին նայում, մինչ հայրը սպասում էր ներքևում: Երբ սկսվել է հրդեհը, Ալեքսանդրը փորձել է փրկել աղջիկներին, սակայն չի կարողացել: Երեք երեխաներն էլ մահացել են:

Ամբողջությամբ՝ newmag.am կայքում:



Նման նյութեր