ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բրունո քաղաքում կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել YouTube-ի գլխավոր գրասենյակում: Զոհվել է ամենաքիչը մեկ մարդ, հաղորդում է Los Angeles Times-ը:
Տուժել են ամենաքիչը 7 մարդ:
Կրակողը կին է եղել:
Պարբերականը, հղում անելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ կինը զոհվել է: Օրինապահ մարմինները նշում են նաև, որ միջադեպը պետք է դիտարկել կենցաղային հողի վրա՝ հավանաբար կինը ենթարկվել է բռնության, և այն չի կարելի դիտարկել իբրև ահաբեկչություն: Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 00.00-ին: YouTube-ի աշխատակիցները տարհանվել են:
meduza.io
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը