Աղջիկը մերժել է գողի հետ սեքսով զբաղվելու առաջարկը, գողն էլ սպանել է նրան
Advertisement 1000 x 90

Աղջիկը մերժել է գողի հետ սեքսով զբաղվելու առաջարկը, գողն էլ սպանել է նրան

26-ամյա բժշկուհի Սիլվիա Վանեսսան ընկերոջ հետ ավտոբուսով գնացել է «Gabriella Alvarado» հիվանդանոց, որտեղ պետք է հերթապահություն իրականացներ, սակայն այդ ընթացքում նրանց վրա հարձակվել է զինված մի տղամարդ: Այդ մասին գրում է «Daily Star»-ը:

Հարձակումը կատարվել է Տոկաո քաղաքում: 3 զինված անձինք հարձակվել են ավտոբուսի վրա գողության նպատակով:

Նրանից մեկը նկատել է բժշկուհի Սիլվիային և առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն աղջիկը մերժել է:

Մերժումը տղամարդուն զայրացրել է և հրազենով կրակել է աղջկա գլխին: Գողերը դեպքի վայրից փախուստի են դիմել:

Աղջկա կյանքը փրկելու նպատակով բժիշկները հնարավոր միջոցներ են ձեռնարկել, սակայն ապարդյուն. նա մահացել է:

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին և նրան արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով:



Նման նյութեր