Ապրիլի 9-ից Նիդեռլանդներում սկսվում է ամենամյա Թանգարանների ազգային շաբաթը, որի ընթացքում կարելի է շուրջ 300 թանգարաններ այցելել անվճար կամ զգալի զեղչով: Այդ մասին հաղորդվում է միջոցառման պաշտոնական կայքում:
Ակցիայի մասնակիցների թվում են՝ Գրոնինգենի գեղարվեստական թանգարանը, Մաաստրիխտի Վրեյթհոֆի թանգարանը՝, Քրյոլլեր-Մյուլլերի գեղարվեստական թանգարանը, Nemo գիտական թանգարանը, Թրոմպենբուրգի դենդրոլոգիական այգին, Դե Քրուիդհոֆի բուսաբանական այգին և ուրիշներ: Նաեւ երեխաների համար հատուկ միջոցառումներ են պլանավորված Ֆրիզի բնագիտության թանգարանում, Երկաթուղային թանգարանում, EYE կինոյի ինստիտուտում: Ակցիայի մասնակիցների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: