Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Չավին կարիերայի ավարտից հետո կզբաղվի մարզչական աշխատանքով:
Այս մասին գրում է Sky-ը: Չավին կարիերան կավարտի ընթացիկ մրցաշրջանից հետո: Նա որպես մարզիչ կաշխատի Քաթարի «Ալ Սադի» ակումբում: Ակումբի ղեկավարություն երկու տարվա պայմանագիր կառաջարկի իսպանացի ֆուտբոլիստին:
Չավին հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: 1998-2015 թվականներին խաղացել է կատալոնական «Բարսելոնա»-ում: