Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «զինագործներին» հեշտ հանդիպում չի սպասվում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
«ԲԿՄԱ-ն լավ թիմ է: Նրանք մի քանի նոր ֆուտբոլիստներ ունեն նախորդ մրցաշրջանի համեմատ: Բերեզուցկի եղբայրները արդեն 35 տարեկան են և մեծ փորձ ունեն, ինչը կօգնի թիմին պաշտպանությունում: Մենք դեռևս մի քանի հանդիպում ունենք Անգլիայի առաջնությունում: Պատրաստվում ենք առավելագույնն անենք, որ ցույց տանք մեր տեղը Եվրոպայում»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը ապրիլի 5-ին սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին: