NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին դերասանուհի Տաթև Սարգսյանն է: Մեզ հետ զրույցում Տաթևը ացահայտել է իր կյանքի առաջին հիասթափությունը, առաջին սիրո խոստովանությունն ու մեզ հետաքրքրող մյուս «առաջին անգամները»:
Տաթև, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:
Երբ առաջին անգամ պատահական ընտրեցին ինձ՝ որպես տեսահոլովակի հերոսուհի: Խոսքը Միշոյի տեսահոլովակի մասին է, 2010 թ-ին եմ նկարահանվել:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Շուշանին (Շուշան Երիցյանի մասին է խոսքը,-խմբ.):
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
18:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
11 տարեկանում եմ առաջին անգամ ծաղկեփունջ ստացել և խոստովանություն լսել: Մինչ ասելը, նա գրել էր մեր շենքի մուտքի պատերին, որ սիրում է:)
Առաջին հիասթափությունը…
Երևի դպրոցական տարիքի հետ կապեմ: Գիտակից տարիքում չեմ հիշի, որն էր առաջինը, այնքան շատ են եղել… Երբ դպրոցում իմ ամենամտերիմ ընկերուհին գողացավ Դիմա Բիլանի նկարով իմ պաստառը:)
Ամբողջությամբ՝ style.news.am