Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում 27-ամյա Սամվել Գևորգյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AV 913 համարանիշի ավտոմեքենաով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական բետոնե քարին, շրջել այն, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և գլխիվայր շրջվել ու հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտում անցնելու նպատակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո ինքնակամ դուրս է եկել հիվադնանոցից՝ հայտարարելով, որ վթարի պատճառով վնասվածքներ չի ստացել։
Դեպքի վայր ն ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ պսպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում «07»-ի վարորդ Ս. Գևորգյանը ասում էր, որ վթարի պատճառը եղել է Volkswagen Vento մակնիշի 34 MV 565 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Volkswagen Vento-ի վարորդ, 48-ամյա Դավիթ Մկրտչյանն էլ հերքում էր նրա ասածը՝ ասելով, որ ինքը իր ճանապարհով ընթանալիս է եղել, երբ նկատել է, թե ինչպես է «07»-ը մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվում ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հատվածում ու ինքը իջել ու օգնություն է ցուցաբերել վարորդին ու դրանից հետո «07»-ի վարորդն իրեն անհիմն մեղադրում է վթարային իրավիճակ ստեղծելու մեջ։
Ավագ հետաքննիչ Գ. Եղիազարյանի որոշմամբ գլխիվայր շրջված ավտոմեքենան քաղացիների օգնությամբ դարձի բերվեց և Volkswagen Vento-ի հետ տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: